ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱԴՐՈՒՄ Է ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԹԲԻԼԻՍԻԻ, ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻԻ ԵՎ ՔՎԵՄՈ ՔԱՐԹԼԻԻ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
Կիզակետին է մոտենում ընթացիկ տարվա հոկտեմբերի մեկին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Ընտրություններին մասնակից քաղաքական կուսակցությունները հանդիպումներ են անցկացնում երկրի տարբեր երկրամասերում, ներկայացնում են իրենց նախընտրական ծրագիրն ու մեծամասնական պատգամավորության թեկնածուներին։
«Ավելի շատ օգուտ ժողովրդին»՝ այս ընդհանուր կարգախոսով է հանդես գալիս կառավարող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին։ Երեք գլխավոր առաջնահերթությունները ներառած ծրագիրը, զբաղվածության, առողջապահության եւ գյուղատնտեսության հիմնախնդիրների կարգավորման հետ միասին, նախատեսում է նաեւ կենսամակարդակի բարձրացում, ժողովրդավարական բարեփոխումների կուրսի ընդլայնում եւ խորացում, սկսած բարեփոխումներն ավարտին հասցնելու նպատակ։
Ընթերցել...
ԿԱՐՄԻՐ ԿԱԿԱՉԸ՝ ՀԻՇԱՏԱԿԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
Օգոստոսի 6-12-ին Վրաստանում հայտարարվել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմում զոհված հերոսների Հիշատակի շաբաթ։
Այդ կապակցությամբ Վրաստանի նախագահի կարգադրությամբ՝ Վրաստանի ողջ տարածքում օգոստոսի 7-8-ին պետական բոլոր դրոշներն իջեցվեցին։ Հիշատակի շաբաթվա շրջանակներում կցուցադրվի Սոֆի Տորբինավայի «Դանդաղ գործողության ական» ֆիլմը, որտեղ պատմվում է Կարմիր բանակի կողմից Վրաստանի բռնազավթման եւ հաջորդող, մինչեւ 90-ական թվականները տարիների, նաեւ 2008 թվականի օգոստոսի իրադարձությունների մասին։ Կարմիր կակաչների ակցիայից բացի, Հիշատակի շաբաթվա շրջանակներում անցկացվեց երկու խոշոր միջոցառում։ Մասնավորապես, օգոստոսի 6-11-ին Ազգային թանգարանում անցկացվեց «Վրաստանից գողացված պատմությունը» ցուցահանդեսը եւ օգոստոսի 7-ին TBC պատկերասրահում բացվեց «Աշխարհ» ցուցահանդեսը, որին մասնակցում են 2008 թվականի օգոստոսյան պատերազմի զոհված հերոսների երեխաները։ Օգոստոսի 7-ին Թբիլիսիի Սուրբ Երրորդության Մայր տաճարում մատուցվեց 2008 թվականի օգոստոսյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագ, ապա Վրաստանի պատրիարքարանում անցկացվեց հիշատակի երեկո։ Նշենք, որ 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունների ընթացքում, պաշտոնական տվյալներով, վրացական կողմից զոհվել է 413 մարդ, այդ թվում՝ 166 զինվորական, 16 ոստիկան եւ 220 քաղաքացիական անձ։ Վիրավորվել է 2 234 մարդ։
2008 Թ. ՕԳՈՍՏՈՍ. ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Օգոստոսի 6-12-ը՝ Հիշատակի շաբաթ… Սովորաբար, քառամյա վաղեմության ողբերգական իրադարձությունները մեզանում առնչվում են օգոստոսի 7-8-ի հետ, թեպետ իրականում, տարածաշրջանում ռազմական գործողությունների ժամանակագրությունն ավելի վաղ թվագրումներ ունի, որոնք էլ վերջին հաշվով հանգեցրին նրան, ինչ տեղի ունեցավ։
Եթե փորձենք է՚լ ավելի սեղմել ժամանակագրական սանդղակը եւ, կողքի դնել մինչ այդ, վրացական գյուղերի ավերածություններով ու զոհերով ուղեկցվող պարբերաբար կրկնվող գնդակոծություններն ու հրատանակոծությունները, ապա արդեն օգոստոսի մեկին, ակնհայտ էր, որ հանդիպակած կողմը լուրջ նախապատրաստություններ էր տեսնում լայնամասշտաբ գործողությունների համար։ Որպես ապացույց, բավական է նշել անմիջականորեն Ցխինվալիի մոտակայքում գտնվող Էրեդի վրացական գյուղի ճանապարհների ականապատումը (իմիջիայլոց, պայթած ականի զոհ դարձավ վրաց ոստիկան), ապա վրացական մյուս գյուղերի հրետանակոծության ինտենսիվության մեծացումը եւ, ամենանշանակալիցը՝ օգոստոսի 7-ին (պատերազմական գործողությունների մեկնարկի բառացիորեն նախօրյակին) Ցխինվալիի դե-ֆակտո իշխանությունները հրաժարվեցին բանակցություններին մասնակցելուց։
Ընթերցել...
«ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ» ԿՈՉՈՒՄ՝ Ի ՆՇԱՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ
Վերջերս հաճելի լուր ստացվեց Հայաստանի Հանրապետության Սպիտակ քաղաքից։ 1988 թվականի դեկտեմբերին կործանարար երկրաշարժի էպիկենտրոնը հանդիսացող քաղաքի համայնքի ավագանու որոշմամբ՝ Վրաստանի քաղաքացի, «Վրաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության ակտիվ անդամ, գործարար Ալեքսանդր Թորգոմի Մելքոնյանը արժանացավ Սպիտակ քաղաքի «Պատվավոր քաղաքացի» կոչման։
Ալեքսանդր Մելքոնյան, 53 տարեկան։ Ծնվել է Թբիլիսիում, թեպետ արմատներով Սպիտակից է։ Նրա գործարարության ոլորտը բազմատեսակ է ու բազմաշերտ։ Թեպետ միայն գործարարությունը չէ, որ նրան ճանաչելի է դարձրել։ Ալեքսանդր Մելքոնյանը վիրահայ համայնքի այն անդամներից է, ովքեր մշտապես իրենց պարտքն են համարել՝ թե՚ նյութական եւ թե՚ բարոյական աջակցություն ցուցաբերել համայնքի կողմից իրականացվող միջոցառումներին։ Ալեքսանդրի բարեգործությունն առանձնակի արտացոլվեց 88-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ, երբ նրա ջանքերով ու անմիջական մասնակցությամբ ավտոմեքենաների շարասյուներով Վրաստանից Հայաստանի աղետյալ գոտի էին փոխադրվում առաջին անհրաժեշտության ապրանքներ, իսկ այնտեղից վերադառնում էին տարերքից տուժյալ ընտանիքներով բեռնված։ Նրանց տեղավորելու եւ նրանց կարիքները հոգալու հարցում նույնպես նշանակալից էր Մելքոնյանի ներդրումը։
Ընթերցել...
ՓՈԽԱԴԱՐՁ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 20-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շնորհակալական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ վերջինիս կողմից Վրաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20֊ամյակի առթիվ առաքած շնորհավարական ուղերձին ի պատասխան։ Ուղերձում, մասնավորապես, ասված է.
Թույլ տվեք իմ շնորհակալությունը հայտնել Վրաստանի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսան ամյակի կապակցությամբ Ձեր ջերմ շնորհավորանքի համար։ Վրաց-հայկական հարաբերությունների ձեւավորումը իրականացվում էր մեր երկրների շինարարության ծանրագույն ժամանակահատվածում։ Մենք շատ ձեռքբերումներ ենք ունեցել անցած քսան տարիների ընթացքում, սակայն ավելի շատ անելիքներ ունենք մեր երկրների եւ ժողովուրդների բարգավաճ ապագայի համար։ Համոզված եմ, որ երկու ինքնիշխան պետությունների միջեւ արգասաբեր համագործակցությունը, որը հիմնված է փոխադարձ հարգանքի, իրավահավասարության եւ բարեկամության սկզբունքների վրա, առաջիկայում էլ կշարունակվի՝ ի բարօրություն վրաց եւ հայ ժողովուրդների։ Ցանկանում եմ կրկին անգամ հավաստել իմ խորին հարգանքը եւ Ձեզ ու ողջ հայ ազգին մաղթել խաղաղություն եւ երջանկություն»,֊ասված է շնորհակալական ուղերձում։ Вряд ли с его "Иллюстрированная семейная энциклопедия" помощью можно было добиться толку и "Аппликация Любимые игрушки" убедить негра, по природе фаталиста, который порой бывал весьма "Бизнес-план который работает" бездеятельным. ТАЙНЫЙ СГОВОР Большинство матросов задремали, но тишины, полной, глубокой тишины, все еще не "Я в мире других Книга для размышления" было. Если бы Сципион следил за мной, "Болгария" он заметил бы, какое впечатление произвели на меня его слова, ибо я уверен, что "В Калифорнии морозов не бывает" изменился в лице. Больше друзей у меня в полиции "Речь и письмо. Проверяем готовность к школе. Для детей 6-7 лет." нет. Матрос, тоже на коленях, "Запретный огонь" своим огрубевшим голосом повторял за ним каждое слово. В таком случае "Признания авантюриста Феликса Круля" Его Просвященность поймет, почему я так спешу и "Вяжем кардиганы пуловеры свитеры" почему я не могу нарушить клятву, никому не разглашать порученное дело.
ԱՆՑԿԱՑՎԵՑ 1000-ԼԱՐԻԱՆՈՑ ՎԱՈՒՉԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Վրաստանի վարչապետ Վանո Մերաբիշվիլին Ռուսթավիում այցելեց Շուբիթիձիների ընտանիքը, որտեղ կառավարության ղեկավարն ընտանիքի անդամներին մանրամասն ծանոթացրեց, թե ինչպես կարող են օգտվել 1000 լարիանոց վաուչերից, որը յուրաքանչյուր ընտանիքին տրվելու է 2013 թվականի հունվարի մեկից։
Վարչապետի խոսքերով, չնայած նրան, որ պետությունը ավելացնում է կենսաթոշակները, ստեղծում է նոր աշխատատեղեր եւ նպաստում է առողջապահության մատչելիության մակարդակի բարձրացմանը, յուրաքանչյուր ընտանիքում առկա հիմնախնդիրների վերաբերյալ այդ ընտանիքի անդամներից լավ ոչ մեկը տեղեկացված չէ։ 1000 լարիանոց վաուչերի նախագիծը, որը կառավարությունը հոկտեմբերին ներկայացնելու է խորհրդարանի հաստատմանը, ուժի մեջ կմտնի 2013 թվականի հունվարի մեկից։ Վաուչերը կգործի հետեւյալ չորս տարիների ընթացքում եւ յուրաքանչյուր ընտանիք հնարավորություն կունենա իր կարիքների համար տարեկան ծախսելու 250 լարի։ А те же почки в мадере ел я однажды в офицерской столовой Шестьдесят четвертого запасного полка. Тот факт, что в окрестностях побывали индейцы, меняет дело. Мне грозили позор, лишение свободы, "Волшебная раскраска № РК 1287 (Лунтик и его друзья)" даже смерть. Ничего, у нас еще хватит времени! Я попытался лететь за ней следом, прямо "В поисках частицы Бога, или Охота на бозон Хиггса" в прорывы ветра, выбивающего из глаз слезы. Аромат отхожих мест заменял мистическое благовоние ладана в готических храмах. Да, миссис Корк, сказал чарующий голос. Если будешь делать, что "Инвестиции в недвижимость" тебе говорят, "Подземелье ведьм" и не рассуждать попусту, сказал профессор Эпплби строго, может, до "ЕГЭ 2011 Англ. язык Практикум по выполн. тип. тест. заданий" чего-нибудь и доберемся. Ну и пусть машут, если им нравится. Вообще-то, это его творческий псевдоним, сказал "Блюда из духовки Запекание Тушение Томление" Смит в трубку, опасаясь, что, пустись он в объяснения, "Лесной кодекс РФ" и без того долгий разговор затянется еще больше. Мы едины, значит, мы можем навсегда стереть его "Шагнуть за горизонт" с лица земли. Стеклянная перегородка приглушала его голос.
ԸՆԴՈՒՆՎԵՑ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ
Վերջերս Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտի մասին» օրենք։ Հատկանշական է, որ խորհրդարանի ֆինանսա-բյուջետային կոմիտեն օրինանախագծի մշակման փուլում նկատի ունեցավ արհեստավարժ հաշվապահների եւ աուդիտների դիտողությունները, ավելին, օրենսդիրներն առանձին հանդիպում ունեցան նրանց հետ, միայն դրանից հետո օրինանախագիծը ներկայացրին խորհրդարանի հաստատմանը։
Օրինանախագծի նախաձեռնողը Վրաստանի կառավարությունն էր։ Նշենք, որ օրինանախագծի դեմ հանդես էին գալիս հաշվապահների եւ ֆինանսական մենեջերների ասոցիացիան, ինչպես նաեւ Վրաստանում գործող աուդիտորական ընկերությունները։ Նրանք պնդում էին, որ «Հաշվապահական հառման եւ աուդիտի մասին» օրենքը հակասում է Եվրամիության հանձնարարականներին, քանզի այդ ոլորտի, թեկուզեւ մասնակի վերահսկողությունը պետության կողմից անհրաժեշտություն է։ Խոսքը վերաբերում է հաշվապահների եւ աուդիտի հավաստագրմանը, այն հաշվով, որ հաշվապահական եւ աուդիտորական ընկերությունները դառնան հաշվապահների միջազգային ֆեդերացիայի՝ IFAC անդամներ։
Ընթերցել...
ՎԼԱԴԻՄԻՐ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ. «ՆՈՐ ՕՐԵՐԻ ՇՆՉՈՎ ԵՆՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ՄԵՐ ՆԵՐԿԱՅԻՍ ԱՇԽԱՏԱՆՔԸ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅԻ ՄՈՒՆԻՑԻՊԱԼԻՏԵՏԻ ՍԱԿՐԵԲՈՒԼՈՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
- Ինչպե՞ս կգնահատեք այսօրվա մեր կյանքում տեղի ունեցող հիմնարար առաջընթացը։ - Իհարկե, միայն դրական։ Այն, որ անցյալում մեզ համար երազանք էր, ինչպես ընդունված է ասել, ֆանտազիա էր թվում, այսօր իրականություն է դառնում։ Եվ այդ ամենը կարճ ժամանակում, վերջին 6-7 տարվա ընթացքում, էլ չեմ խոսում վերջին ամիսների մասին։ - Իսկ այդ շարժերից որո՞նք եք համարում կարեւորները։ - Կխոսեմ վերջին երկու տարվա հաջողությունների մասին։ Ճանապարհաշինություն, որ բառացիորեն թափ է առել վերջին 3-4 տարիներին։ Ավելորդ չեմ համարում մեկ անգամ եւս ընդգծել, որ չորս տասնամյակ անընդհատ բարձրացնում էինք կենտրոնական ճանապարհների բարեկարգման մասին հարցը, բայց խոստումները մնում էին լոկ խոստում՝ ձայն բարբառո հանապատի։ Եվ ահա այդ ցանկալի օրը եկավ։ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով եւ ոչ ավելի, քան երկու տարվա ընթացքում հիմնականում վերակառուցվել են ու ասֆալտապատվել կենտրոնական մայրուղիները՝ դեպի Թբիլիսի ու Վրաստանի մյուս երկրամասեր եւ Հայաստանի սահմանը տանող ճանապարհները։ Այժմ իրականում զգում ենք, թե որքան մեծ նշանակություն ունի այդպիսի ճանապարհներով երթեւեկելը։ Դրա շնորհիվ էլ կրկնակի եւ ավելի անգամ կրճատվել է ճանապարհներին գտնվելու ժամանակի ընթացքը։
Ընթերցել...
|
|