Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԱՋԱՐԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Դեկտեմբերի 18-ին Բաթումիում կայացավ Աջարիայի հայ համայնքի տարեվերջյան ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցում էին նաեւ Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեն, Աջարիայի կառավարության եւ Գերագույն խորհրդի անդամներ, Հայաստանի սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը, Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Ջավախքի առաջնորդական փոխանորդ Հայր Բաբկեն Սալբիյանը, Աջարիայի, Գուրիայի եւ Իմերեթիայի հայության հոգեւոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Աջարիայի կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեն։ Նա շնորհակալություն հայտնեց Աջարիայի հայ համայնքին ստեղծագործ աշխատանքի համար:

Ընթերցել...
 

ԷՄՄԱՆ ԱՆՊԱՅՄԱՆ ԿԴԱՌՆԱ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՍՏՂ

altԱմեն ինչ սկսվեց մի հիանալի օր: Հենց իր ծննդյան օրը: Դեկտեմբերի 30-ին, Նոր տարվա նախաշեմին: Էմման «Վիշապի» տարվա իր երազանքը պահեց: Մի քանի ամիս անց «վիշապը ժպտաց»: Նրան հրավիրեցին վաղուց ի վեր կայացած ու հեղինակավոր վրացական «EFEMERA» ռոք խումբ՝ որպես վոկալիստ: Նոր էր սկսել գործունեությունը ու ձայնագրել երգերից առաջինը՝ «Deal with god-ը», երբ կատարվեց երազանքներից երկրորդը՝ ինքնահաստատման առաջին լուրջ քայլը: Հազարավոր մասնակիցներից Էմմա Պողոսովան տասը լավագույններից մեկը դարձավ այս օրերին «Ռուսաթավի-2» հեռուստաընկերութամբ հեռարձակվող «Սաքարթվելոս վարսկլավի» («Վրաստանի աստղ») նախագծում: Հնգյակ մտնելուց հետո, ցավոք, Էմման լքեց նախագիծը, բայցեւայնպես, նրան «հաղթանակած» համարեցին շատերը՝ արհեստավարժ ժյուրին, ռոքի մասնագետները: Ու ինչու չէ՝ ինքս, որպես սովորական հանդիսատես, ով ոչ միայն հիացել էր 20-ամյա աղջկա կատարումներով (Aerosmith -”Crazy”, Beatles - “Oh darling”, Led Zeppelin - “Whole lotta love”, Metallica - “Enter Sandman” եւ այլն), այլեւ հաճելիորեն զարմացել երաժշտության մեջ իր ոճի՝ ռոքի ընտրությամբ, որը Էմմայի համար նախասիրություն չէ, այլ՝ կենսուղի:
... Սովորաբար սկսնակ երաժշտին տրվող առաջին հարցն է, թե ընտանիքում ո՞վ է երգում: Էմմայի պատասխանն էր՝ «ոչ ոք»: Պարզվեց առաջինն է. փոխարենը գրեթե բոլորը քաղաքացիական ավիացիայի աշխատողներ են՝ ժամանակին պապը, այժմ՝ հայրը, մայրը: Բոլորն էլ աշխատել ու աշխատում են Թբիլիսիի հին ու նոր Օդանավակայանում: Էմման նույնպես:

- Աշխատում եմ տեղեկատվության բաժնում՝ հաղորդում եմ չվերթերը, պատասխանում հեռախոսազանգերին, ուղեւորների հարցերին: Մի խոսքով, այստեղ նույնպես խոսափող կա եւ ես, իհարկե, երգելուց բացի, կատարում եմ յուրաքանչյուր աշխատանք՝ կապված ձայնի հետ,- ժպտալով պատասխանեց Էմման:

Ընթերցել...
 

ԵՐԴՈՒՄ՝ ԱՅԲՈԻԲԵՆԻՆ

altԴպրոցական ծրագրերում կա մի յուրահատուկ դաս, որին ներկա է նաեւ հանդիսատեսը։ Դա դպրոցական միջոցառումն է։

Հենց այդպիսի մի դաս դարձավ Թբիլիսիի թիվ 103 հանրային դպրոցի հայկական բաժնի հայոց լեզվի ու գրականության բազմավաստակ ուսուցչուհի Գայանե Մխիթարյանի՝ «Այր մի Մաշտոց անունով» ցերեկույթը, որին ընդգրկված էին դպրոցի 4-6-8-9-րդ դասարանների աշակերտները, որոնց շարքերում, ի դեպ, նաեւ ռուսական դպրոցից հայկական դպրոց տեղափոխվածներ կային։ Նրանց հանդիսատեսը՝ մեծարգո հյուրեր, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, «Հայարտուն» մշակույթի կենտրոնի պատասխանատու Լեւոն Չիդիլյանը, Կենտրոնի նախակրթարանի ուսուցչուհիներ Եվգենյա Մարկոսյանը, Լալա Գեւորգյանը եւ, իհարկե, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ էին, ովքեր իրենց ներկայությամբ ոչ միայն խրախուսեցին, այլեւ բուռն արձագանքով՝ հույզերով ու ծափերով ներազդեցին այդ, այլեւս անմոռաց դասի վրա։

Ընթերցել...
 

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ 12.12.12-ԻՆ

Այդ օրը Երեւանում կայացավ նաեւ ախալցիխեցի Ազատ Աղեկյանի եւ զանգեզուրցի Նարե Բեգլարյանի հարսանյաց հանդեսը

Սա վերջին հնարավորությունն է «գոլդ» ամսաթվին ամուսնանալու եւ  ամուսնության վկայականում «գոլդ» ամսաթիվ ունենալու համար: Այս վերջին «շանսը» օգտագործելու ձգտումը հայ ամուսնացող զույգերին ստիպել է դեռ ամիսներ առաջ դիմել քաղաքացիական կացության ակտերի գրանցման ստորաբաժանմումներ, որպեսզի հանկարծ հետ չմնան 12.12.12-ին ամուսնությունը գրանցելու հնարավորությունից:

NEWS.am-ի անցկացրած հարցումները Երեւանի ՔԿԱԳ-ների (ԶԱԳՍ) բոլոր ստորաբաժանումների շրջանում ցույց են տվել, որ, եթե սովորական օրերին ամուսնանալու ցանկություն ունեցող մինչեւ 2-4 զույգ է լինում, ապա «գոլդ» թվերին, ինչպես օրինակ` 07.07.07, 10.10.10, 11.11.11,12.12.12 դիմող զույգերի թիվն անհամեմատ մեծանում է:
Այսպես, եթե Ավանի ՔԿԱԳ-ում ամբողջ ամիս գրանցում են 20 ամուսնություն, ապա միայն 12.12.12 ամուսնությունը գրանցելու համար դիմել է 8 ամուսնական զույգ: Արաբկիրի ՔԿԱԳ-ում այդ օրը գրանցվել է 7 ամուսնություն, իսկ «ոչ գոլդ օրերին»` 2-3: Էրեբունի եւ Նուբարաշեն ՔԿԱԳ-ում այդ օրը գրանցվել է 12 ամուսնություն, իսկ սովորական օրերին այդ թիվը կազմում է 3-4, լինում են օրեր, երբ ոչ մի ամուսնություն էլ չեն գրանցում: Կենտրոն եւ Նորք-Մարաշ ՔԿԱԳ-ում 12.12.12-ին գրանցվեց 7-8 ամուսնություն, սովորական օրերին այստեղ գրանցում են 2-3 ամուսնություն: Նշենք, որ այս շրջանում այդ օրը գրանցվել է նաեւ ախալցիխեցի Ազատ Աղեկյան եւ Նարե Բեգլարյան զույգը, որից հետո կայացել է նրանց հարսանյաց հանդեսը։

Вот он, например, только и бредит вами.

Он пересек палисадник и постучал в дверь Бразо.

Когда ему приходилось убивать, оно оставляло тела там, где они падали.

У меня были иллюзии, "скачать игровой автомат пираты" слишком много, и они обернулись против меня.

У него часто возникало странное впечатление, что ее палатка неодолимо тянула к себе местную фауну.

Может быть, Сэмми даже " " удастся уговорить Пульяна пустить его в сокровищницу.

Кажется, дело принимает нужный " " оборот,-шепнул Мак Маргарите.

И еще я " " надеюсь, что за время " " нашего отсутствия Лунносветная и Вишень друг " " друга не " " растерзают.

Итак, заявила богиня, когда стало ясно, что " " никто не собирается " " нарушать молчание, мы наконец пришли.

Они не оставили " " мне ни малейшего " " шанса.

На обычный лес и на общий ландшафт хватит.

воскликнул " " Ли Пяо, словно не веря собственным глазам.

Это настолько раздражало "Вкусно и недорого. Готовим из простых продуктов" преследователя, что он то и " " дело начинал бормотать ругательства.

Солдаты получат " " здесь по сто пятьдесят " " граммов венгерской колбасы.

Счастье еще, " " что ты не предлагаешь подыхать с " " голоду и холоду unico contextu!

Между " " тем капитан Сагнер вернулся в "Поурочное планирование по рус. языку к ЕГЭ" свой батальон.

А для Джека "Сказка про зайчонка" нет никакой опасности.

Не похоже было, чтобы Свертальф полностью " " примирился с тем, что в его теле поселился Дух ученого.

 

ՄԵԾԱՐԵՑԻՆ ՊԱՐՈՒՅՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ

altՆոյեմբերի 8-ին «Հայարտուն» կենտրոնը կազմակերպել էր երեկո՝ նվիրված Ժամանակակից արեւելագետ, հայագետ ու վրացագետ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Պարույր Մուրադյանին (1933֊2011թթ.)։ Երեկոն բացվեց «Հայարտուն» կենտրոնի մշակույթի բաժնի պատասխանատու Լեւոն Չիդիլյանի ողջույնի խոսքով։

Հուշ-երեկոյին մասնակցելու համար Երեւանից հատուկ ժամանել էին հանրաճանաչ գիտնականի այրին՝ տիկին Ժաննա Անդրանիկի Տոնոյանը եւ որդին՝ Կարեն Մուրադյանը։
Անվանի գիտնականի կյանքի բեղմնավոր, միեւնույն ժամանակ, գաղափարական մարտահրավերներով ու ճշմարտության դրոշով անցած ստեղծագործական ուղին ուրվագծելիս՝ Վրաստանի մտավորականների միության Թբիլիսյան բաժնի նախագահ Ենոք Թադեւոսյանը հասկանալի գոհունակությամբ նշեց պատմաբանների շրջանում մեծ հեղինակություն վաստակած Պարույր Մուրադյանի մեր հայրենակից լինելը։
… Ծնվել է Ախալքալաքիում, իր կյանքի որոշ հատված ապրել է Թբիլիսիում, ապա հաստատվել Երեւանում։ Ճշմարտության ու սկզբունքի ջատագով գիտնականը հարգված է այդ սկզբունքներին հետամուտ վրաց կոլեգաների եւ նույնիսկ գաղափարական հակառակորդների շրջանում։ Իբրեւ ասածի ապացույց՝ Թադեւոսյանը մեջբերեց թեւավոր խոսքի ուժ ստացած, հայագետ Զազա Ալեքսիձեի հայ կոլեգայի մասին գնահատականը. «Պարույր Մուրադյանի ասածի մեջ ճշմարտությունն է հնչում»։  Երեկոյին ներկայացվեց տարբեր ժամանակներում լույսընծայված Պ.Մուրադյանի գիտական ժառանգությունը՝ «Հին Թիֆլիսի հայոց եկեղեցիները», «Կովկաս եւ Բյուզանդիա», «Սուրբ Շուշանիկի վկայությունը», «Հին վրացերեն արձանագրությունը», «Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը», «Հայոց Վարք Սրբոցի», «Վրաց ժամանակագրությունը», «Ագաթանգեղոսի հին վրացերեն արձանագրությունը»… ուսումնասիրությունները, եւ տեսաժապավենով ցուցադրվեց մոտ 2006-2011 թվականներին Հայաստանի զանազան հեռուստաընկերություններին տրված հարցազրույցների՝ մասնավորապես հայ-վրացական մշակութային փոխհարաբերությունների հատվածները։  

Ընթերցել...
 

ՍԻՐՈՒՄ ԵՆՔ Ե’Վ ԱՇԽԱՏԱՆՔ, Ե’Վ ԶՎԱՐՃԱՆՔ

Չնայած, որ մեր դպրոցը, չգիտես ինչու, տարիներ շարունակ հիմնավորապես չի վերանորոգվել եւ կան որոշ խնդիրներ, այդուհանդերձ, աշխատանքներն ընթանում են դպրոցական ռեֆորմի եւ աշակերտների պահանջներին համապատասխան: Ահա ինչու, իմ կարծիքով, էլ ավելի է բարձրանում ուսուցիչների պատասխանատվությունն այս հարցում:
Մեր դպրոցում գործում են երգի, թատերական եւ նկարչության խմբակներ, որոնց ղեկավարն է հարգելի Կլարան:

Մենք հաճախ ենք մասնակցում տարբեր կոնկուրսների ու մրցույթների: Օրինակ, այդ մրցույթներից մեկը փոփոխական ծրագիրն է, որին մասնակցել է 120 երեխա, այդ թվում՝ հաղթել է 20-ը: Նրանցից մեկը մեր դպրոցի աշակերտ Մովսես Ալվանջյանն է, այժմ Բաթումիի թիվ 30 դպրոցի (Գոնիոյի) սովորող: Նա սեպտեմբերի 15-ից գնացել եւ մեկ կիսամյակ է՝ ուսումը շարունակում է այնտեղ:
Մենք հաճախ ենք զանգահարում, հետաքրքրվում, թե ինչպես են նրա գործերը նոր դպրոցում։ Այդ ընթացքում մեզ շատ հետաքրքրեց նրանց դպրոցը եւ որոշեցինք ընկերական հանդիպում կազմակերպել Գոնիոյի դպրոցի աշակերտների հետ:

Ընթերցել...
 

ՀԵՆԶԵԼ ՄԿՈՅԱՆ. «ԻՄ ՔԱՅԼԸ ԲԽՈՒՄ Է ԻՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻՑ»

altԻնչպես արդեն հաղորդել ենք, այսօր Վրաստանի ութերորդ գումարման խորհրդարանում գործում է նոր՝ վեց մեծամասնական պատգամավորներից կազմավորված խմբակցություն։ Վեցից չորսին լավ ճանաչում են ինչպես իրենց շրջաններում, այնպես էլ՝ ամբողջ երկրում։ Այդ պատգամավորներն են Գիորգի Լիպարտելիանին՝ Լենտեխիից, Կախա Օքրիաշվիլին՝ Դմանիսիից, Գոդերձի Բուկիան՝ Աբաշայից եւ Հենզել Մկոյանը՝ Նինոծմինդայից։ Նրանք չորրորդ անգամ անընդմեջ, սկսած 1999 թվականից, ընտրվում են մեծամասնական պատգամավորներ վերոնշյալ շրջաններից։ Ինչո՞ւ նրանք որոշեցին դուրս գալ «Ազգային շարժումից» եւ հիմնել նոր խմբակցություն։ Այդ հարցը երկրում եւ այն տարածաշրջաններում, որտեղ այդ պատգամավորներին հիանալի ճանաչում են, դարձել է տարբեր խոսակցությունների առիթ։ Ոմանք գտնում են, որ խմբակցությունը հատուկ ստեղծել է «Ազգային շարժումը»՝ «Վրացական երազանքում» նրանց ներդնելու նպատակով։ Մյուսների համոզմամբ, ընդհակառակը, «նրանք արդեն վաղուց անցել են «Երազանքի» կողմը»։ Խմբակցության ստեղծման առիթով կան նաեւ այլ, հաճախ անհեթեթության հասնող վարկածներ։ Բայցեւայնպես, ինչո՞ւ ձեւավորվեց «Անկախ մեծամասնականների» վերոնշյալ խմբակցությունը։ Այս եւ նման հարցերով դիմեցինք խմբակցության անդամ Հենզել Մկոյանին։

Ընթերցել...
 

ՈՎ ԲԱՐԵԿԱՄ ՉԻ ՈՐՈՆՈՒՄ, ՆԱ ԻՆՔՆ Է ՀԵՆՑ ԻՐ ԹՇՆԱՄԻՆ

altՆոր բարեկամներ ու հասակակիցներ ձեռք բերելը, մտերմություն հաստատելը, նաեւ՝ սեփական փորձի փոխանակումով եւ հաջողություններով կիսվելը, խորթ չէ Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղի Շոթա Ռուսթավելու անվան թիվ 2 դպրոցի համար: Դեռեւս 2010 թվականն էր, երբ Թբիլիսիի Խոջիվանքի եւ Մթածմինդայի մշակույթի եւ հասարակական գործիչների պանթեոններում իրենց խոնարհումը բերելու նպատակով, մեկօրյա շրջագայությամբ, Թբիլիսի ժամանած գանձացիները, այցելեցին մայրաքաղաքի թիվ 104 դպրոց: Եվ սկիզբ դրվեց ջեր փոխհարաբերությունների թե՚ երկու դպրոցների սաների եւ թե՚ տնօրինությունների միջեւ: Այսօր էլ, դպրոցն ավարտած սաներից շատերը եւ նրանց ուսուցիչները ոչ միայն պահպանում են այդ ձեռքբերումը, այլեւ շարունակում են շփվել ու համագործակցել՝ զարգացնելով այն նաեւ ընտանեկան միջավայրում:

Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
Page 42 of 53
< Դեկտեմբեր 2024 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31