ՄԻԽԵԻԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻ. «ՄԵՆՔ ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՌԿԱ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱԴՐՎԻ ՎՐԱՍՏԱՆ»
ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԼԱՓԱՆՂՈՒՐԻՈՒՄ
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ղվարելիում երկրի ներքին գործերի եւ պաշտպանության նախարարների հետ անցկացրած խորհրդակցությանը հայտարարեց, որ Լափանղուրիում ավարտվել է հակաահաբեկչական գործողությունը։ Երկրի ղեկավարի խոսքերով, վրաց զինծառայողները մարտական քննությունը լավ հանձնեցին։
Իսկ մինչ այդ, օգոստոսի 28-ին, վրաց ռուսական սահմանի դաղստանյան հատվածում, Վրաստանի տարածք զինված գրոհայինների ներխուժման կապակցությամբ, Վրաստանի նախագահը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ։ Միխեիլ Սաակաշվիլու խոսքերով, Վրաստանը երբեք թույլ չի տա Հյուսիսային Կովկասում առկա ալեկոծությունը ներկրվի Վրաստան։
Ընթերցել...
ՎՐԱՑ-ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՑՈՒՄԱԿԵՏԵՐԸ ԿՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇԵՐԻՆ
Վրաստանը եւ Հայաստանը կապող «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» սահմանային անցակետերը կարդիականացվեն: Հայաստանի կառավարությունում, վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ, Հայաստանի կառավարության եւ Միավորված ազգերի զարգացման ծրագրերի ներկայացուցչության միջեւ ստորագրվեցին «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի մեկնարկն ազդարարող ծրագրային եւ համաֆինանսավորման համաձայնագրեր:
Փաստաթղթերը Հայաստանի կառավարության անունից ստորագրեցին Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՄԱԿ-ի անունից՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Դիրկ Բոբերգը:
Ընթերցել...
ՍՏԵՂԾՎԵՑ ՎՀՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 30-ին, Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի շենքում, կայացավ Վրաստանի հայերի միության (ՎՀՄ) Երիտասարդական թեւի կազմակերպչական ժողովը։ Նշենք, որ 1991 թվականին, 21 տարի առաջ, նորանկախ Վրաստանի ազգային փոքրամասնությունների ոչ կառավարական կազմակերպություններից Վրաստանի հայերի միությունն առաջինն էր, որ անցավ պաշտոնական գրանցում։
Ելույթ ունենալով երիտասարդական կազմակերպության հիմնադրմանը ՎՀՄ նախագահ Հենրիխ Մուրադյանը նշեց, որ այն պիտի գործի առավել եռանդով ու նպատակասլաց՝ հիմքում ունենալով սերն առ Վրաստան եւ, իհարկե, հայ ժողովրդի հիմնարար արժեքների պահպանում: ՎՀՄ եւ ԵԹ կգործեն միասին՝ համալրելով մեկը մյուսի գործունեությունը, ասաց ՎՀՄ նախագահը, ի հավելումն նշելով, որ մոտ ապագայում կազմերպությունը կունենա իր գրասենյակը, գործնական հանդիպումներն ու առօրյան կազմակերպելու նպաստավոր եւ հարմարավետ բոլոր պայմանները:
Ընթերցել...
ՄԻԽԵԻԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻ. «2012 ԹՎԱԿԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՃՌԱԿԱՆ ԿԼԻՆԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ»
Երկրում շարունակվում է հոկտեմբերի մեկին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Ընտրություններին մասնակից կուսակցությունները տարածաշրջաններում ներկայացնում են մեծամասնական պատգամավորության իրենց թեկնածուներին, տեղի բնակչությանը ծանոթացնում իրենց նախընտրական ծրագրերին։
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բաթումիում ներկայացրեց «Միասնական Ազգային շարժում»-ից թեկնածուին՝ եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարար Գիորգի Բարամիձեին։ Նշելով, որ Գիորգի Բարամիձեն ավարտել է Բաթումիի համալսարանը, Սաակաշվիլին հավելեց, որ նա կառավարող կուսակցությունից արժանավայել թեկնածու է։ Բաթումիում նախագահը հայտնեց համոզվածություն, որ խորհրդարանական ընտրություններում կհաղթի իր կուսակցությունը եւ դա կլինի վստահ ու անվերապահ հաղթանակ։ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Սամտրեդիայում ներկայացնելով «Ազգային շարժումից» ընտրություններում մեծամասնական թեկնածուին, հայտարարեց, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները վճռական կլինեն Վրաստանի համար։
Ընթերցել...
ԴԱՎԻԹ ԲԱՔՐԱՁԵՆ ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ՀԵՆԶԵԼ ՄԿՈՅԱՆԻՆ
Երեկ, օգոստոսի 24֊ին Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն այցելեց Նինոծմինդա։ Շրջանային մշակույթի տան առաջ հավաքված չորս հազարից ավելի նինոծմինդացիների, խորհրդարանի խոսնակը ներկայացրեց Միասնական ազգային շարժումից Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավորության թեկնածու Հենզել Մկոյանին։
Դիմելով ներկաներին,Դավիթ Բաքրաձեն Նինոծմինդան անվանեց վերածննդի եւ հույսի խորհրդանիշ, միաժամանակ, խորհրդարանի նախագահի խոսքերով, այն նաեւ ծառացած հիմնախնդիրների հաղթահարման խորհրդանիշ է։ «Եթե հարցնենք, Վրաստանը դարձե՞լ է ավելի լավը, քան ասենք 5-10 տարի առաջ էր, ապա համոզված եմ, որ բացարձակ մեծամասնությունը դրական պատասխան կտա։ Այսօր Վրաստանը, որպես երկիր, ավելի լավ վիճակումն է։ Սակայն եթե հարցնենք, հանդիսանո՞ւմ է, արդյոք, Վրաստանը այն երկիրը, ինչպիսին մենք ցանկանում ենք, ապա առաջինը ես կպատասխանեմ՝ դեռ ոչ։ Ուստի դեռեւս շատ անելիքներ ունենք»,- նշեց Բաքրաձեն։
Ընթերցել...
ՎԻՐԱՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Լրացավ վիրահայ արձակագիր, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամ Ռաֆայել Հրաչյայի (Գրիգորյան) ծննդյան 60-ամյակը։
Երբ Թբիլիսիի 74-րդ հայկական դպրոցի սան, 14 տարեկան Ռաֆայել Գրիգորյանի գրական թոթովանքը տպագրվեց երեւանյան «Պիոներ կանչ» մանկա֊պատանեկան թերթում, նա հեռու էր մտքից, որ շարունակվելու է գրականության հանդեպ իր այդ պահից անգիտակցաբար սկսված հետաքրքրությունը… Հետո եկավ «Վրաստան» թերթի խմբագրություն, ծանոթացավ մշակույթի բաժնի վարիչ, անվանի արձակագիր Բենիկ Սեյրանյանի (1913-2003թթ.) հետ, ու նրա խրախուսանքով, թերթի էջերում սկսեց երեւալ Ռաֆայել Գրիգորյան հեղինակի անուն-ազգանունը՝ գրական, լրագրողական հրապարակումներով։ Կարճ ժամանակ անց՝ նրա ստեղծագործություններն ընդգրկվում են վիրահայ գրականությունը ներկայացնող «Կամուրջ», ապա եւ՝ «Վերնատուն» տարեգրքերում, դառնում է Վրաստանի ժուռնալիստների միության անդամ։
Ընթերցել...
ՄԻԽԵԻԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻ. «ՌԱԲԱԹ ԱՄՐՈՑԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՊՍԱԿՆ Է»
Օգոստոսի 16-ին հանդիսավոր պայմաններում իրականացվեց Ախալցիխեի հինավուրց բերդի՝ Ռաբաթի վերաբացման արարողությունը։ Ամիսների ընթացքում իրականացված վերականգնման աշխատանքների արդյունքները գերազանցեցին բոլոր սպասելիքները։ Ռաբաթի վերականգնված ամրոցի բացման արարողությանը մասնակցեցին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, վարչապետ Վանո Մերաբիշվիլին, Վրաստանի կառավարության անդամները, խորհրդարանի պատգամավորները, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հասարակական եւ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները, մտավորականներ, տեղի բնակիչներ, հյուրեր Վրաստանի տարբեր երկրամասերից։ Բացման արարողությանը մասնակցելու համար Վրաստանի կառավարության հատուկ հրավերով Վրաստանում էր գտնվում աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը։
Ընթերցել...
Շ.ԱԶՆԱՎՈՒՐ. «ԿԵՑՑԵ՚ ՄԻԽԵԻԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ, ՈՐ ԻՐ ԽՈՍՏՈՒՄԸ ԿԱՏԱՐԵՑ»
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԻՐԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Աշխարհահռչակ հայ երգիչ եւ երգահան Շառլ Ազնավուրը օգոստոսի 15-ին Վրաստանի կառավարության հրավերով ժամանեց Թբիլիսի:
Ու նույն օրն արդեն կեսօրից հետո մարդաշատ էին փողոցները, որ տանում էին դեպի Թբիլիսիի սիրտը՝ Ռուսթավելու պողոտա՝ «Մերիոտ» հյուրանոց, հանդիպելու մեծանուն շանսոնիեին։ Ու սպասվածի պես, սիրառատ, ջերմ ու հուզալի եղավ վիրահայ մտավորականության ներկայացուցիչների հանդիպումը երիտասարդական ավյունը պահպանած, ալեհեր Շառլ Ազնավուրի հետ։ Հանդիպում, որ կազմակերպել էր Վրաստանի հայերի միությունը՝ ի նշան երգչի հանդեպ վիրահայության անպարագիծ սիրո ու խոնարհումի։
Ընթերցել...
|
|