Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ ԸՆԴԳԾՎԵՑ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ

altՀոկտեմբերի 4-ին Երեւանի պետական համալսարանի Եղիշե Չարենցի անվան դահլիճում մեկնարկեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը: Հայաստանի Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող համաժողովի շրջանակներում Հայաստան էին ժամանել Սփյուռքի հեղինակավոր հայ մամուլի շուրջ 90 ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

 Այնուհետեւ ընթերցվեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ուղերձները, Նորին Սուրբ Օծություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքը, Անթիլիասի Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսի Հայրապետական օրհնության խոսքը:

Ընթերցել...
 

«ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԳՈՂԳՈԹԱՆ. ՆԻՆՈ ՓԻՐՑԽԱԼԱԻՇՎԻԼՈՒ ԳԾԱՆԿԱՐԸ»

Թբիլիսիի «Կովկասյան տանը» տեղի ունեցավ վրացի նկարչուհի, բանաստեղծուհի Նինո Փիրցխալաիշվիլու (1970-2012) «Հայ ժողովրդի Գողգոթան. Նինո Փիրցխալաիշվիլու գծանկարը» 80 էջ ներառող կատալոգի շնորհանդեսը: Հրատարակությունը նվիրված է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին: Հրատարակման նախաձեռնությունը պատկանում է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը եւ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմին: Տպագրությանը նյութապես աջակցել է նինոծմինդացի գործարար Արամ Սանոսյանը: Կատալոգի համակարգողն է նկարչուհի Իրենա Օհանջանովան, տեքստի հեղինակը՝ արվեստագիտության դոկտոր Մարինա Մեձմարիաշվիլին, խմբագիրը՝ Մարամ Գաչեչիլաձեն, հայերեն տեքստի թարգմանիչը՝ Անահիտ Բոստանջյանը, վրացերենինը՝ Մարի Առաքելովան, լուսանկարների հեղինակը Յուրի Ակուլյանն է, դիզայնի հեղինակը՝ Գոգա Դավթյանը:

Ընթերցել...
 

ԵՐԳԻ ՀԱՎԱՍԻԱԿԱՆ ՏՈՆ ԱՅԱԶՄԱՅՈՒՄ

alt«ԳՈՒՍԱՆ ՀԱՎԱՍՆ ԵՄ, ԿԱՐՈՏԵԼ ԵՄ ՔԵԶ…»

Քե՜զ… մեծանուն գուսանի համար դա միայն սիրած էակը չէր, ում ե՚ւ «գովում էր հազար երգով, հազար խոսքով» եւ որից բաժանվելը ցավ էր անափ ու կսկիծ իր համար՝ «յարը մարդուն յարա կուտա»… Դա նաեւ իր սիրելի բնօրրանն էր, իր երկու հայրենիքներն էին՝ Հայաստանն ու Վրաստանը, իրենց մով սարերն էին ու գլգլան ջրերը, զով զեփյուռներն ու քնքուշ նազող ծառ ու ծաղկունքը… Դա մարդն էր ընդհանրապես, իր սիրելի ժողովուրդն էր, աշխարհն էր բովանդակ, Երկիր մոլորակում՝ սեր ու կարոտ, բարություն ու խաղաղություն պահպանող, լույս արարող մարդկությունը։
Այս կարոտաբաղձ սիրով ապրեց հայ երգի ու բանաստեղծության անդաստանը 3600-ի հասնող իր աշուղական բանաստեղծություններով (2000-ից ավելի երգ, 1500-ից ավելի քառյակ՝ ամփոփված 5 գրքի մեջ) համալրած, հայ գուսանական արվեստի երեւելիներից մեկը՝ գուսան Հավասին (1896, Վրաստան, գ.Այազմա - 1978, Երեւան)՝ իր մնայուն անջնջելի հետքը թողնելով հայոց երգի ու բանաստեղծական խոսքի  պատմության մեջ։

Ընթերցել...
 

Է.ԲԱՏԻԱՇՎԻԼԻ. «ԴԱ ՄԵԶ ՈՒՂՂՎԱԾ ԿՈՉ Է՝ ՉՀԱՅՏՆՎԵԼ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԾՈՒՂԱԿՈՒՄ»

 Ապագա քաղաքական բոլոր կանխագծումներով, գլոբալիզմը մարդկությանը տանում է դեպի «Առանց սահմանների աշխարհի» կողմը։ Միաժամանակ, փաստ է նաեւ այն, որ սույն մղումը երկակի բնույթ ունի։ Մի կողմից՝ այն մերձեցնում է ազգերին ու երկրներին, իսկ մյուս կողմից՝ սրում է դիմակայություններն ու պայքարը, որը արդի քաղաքագիտության մեջ հայտնի է՝ «Քաղաքակրթությունների ընդհարում» անունով։

Եվրասիական մայրցամաքն այդ գործընթացների նշանակալից տարածքն է, իսկ Կովկասը, Եվրոպան ու Ասիան միավորող կամուրջն է։ Մեր տարածաշրջանի նման առաքելությունը ժամանակին ընդգծում էին Հովսեփ Էմինն ու Էրեկլե Երկրորդը, երբ նրանք 18-րդ դարի 70-80-ական թվականներին քայլեր էին ձեռնարկում միասնական վրաց-հայկական պետության ստեղծման ուղղությամբ։ Դա Կովկասի կոնֆեդերատիվ կառուցվածքի այն ժամանակվա համար արտակարգ առաջադիմական քաղաքական գաղափար էր, Ասիայից Եվրոպա տանող հնագույն «Մետաքսի ճանապարհի» յուրատեսական վերակենդանացումն էր։

Ընթերցել...
 

ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ԲԱՐԵՐԱՐ ԲՈՐԻՍ ՍԱԱԿՈՎԻՆ

altՎիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում կազմակերպվել է կենտրոնի կառուցման  հովանավոր, բարերար, ռուսաստանաբնակ Բորիս Սաակովին նվիրված տոնական հանդիսություն, որին մասնակցել են կենտրոնի «Մովսես Խորենացու» անվան նախակրթարանի, «Սուրբ Եղիա Մարգարեի» եւ «Սուրբ Գրիգոր Նարեկացու» անվան հայերենի ուսուցման  մեկօրյա դպրոցների, «Անի» ու «Ջեյրան» պարային համույթների,  «Ներսես Շնորհալու» անվան  ավագների եւ պատանեկան համույթների սաները:

Ընթերցել...
 

ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔՆ ԻՐ 50 ԷԼ ՉՏԵՎԵՑ, ԲԱՅՑ… ՀԱՎԵՐԺՈՒՄ Է ԱՀԱ ՆԱ

(հոբելյանական հանդիսույթ բանաստեղծի ծննդավայր Հեշտիա գյուղում)

altՔիչ ապրեց նա՝ մեծատաղանդ մեր հայրենակիցը՝ ամբողջ էությամբ արվեստագետ՝ բանաստեղծ, արձակագիր, նկարիչ, մանկավարժ, հասարակական գործիչ, հայրենի եզերքի ու հողի անմնացորդ սիրահար-նվիրյալ, իր մարդկային կոչմանը միշտ հավատարիմ Վիկտոր Հովսեփյանը:

… Սեպտեմբերի 23-ին Հեշտիայի երկնակամարում դարձյալ սավառնում էր Վիկտորի աստղը… Պոեզիայի արդեն ավանդական դարձած հովսեփյանական օրն էր։ Օդը լի էր նրա պոեզիայով, շրջապատը՝ լի նրա ձայնով, նրա խոսքով… Նա Կար ասես, ասես շրջում էր գյուղով մեկ, հայացքը հառում իր սիրելի սարերին, հիանում նրանցով, ապա հյուրամեծար ժպիտով մարդկանց հրավիրում իր հոգետուն (ի դեպ, իր առանցքային գրքերից մեկի անվանումն է «Հոգետուն»…)՝ իր տուն-թանգարան՝ իր նկարները դիտելու, իր գրքերի հետ ծանոթանալու…, հետո Մշակույթի տուն ուղեկցում բազմաթիվ ներկաներին՝ իր 65-ամյակի ուրախությունն իր հետ միասին վայելելու, աղուհաց կիսելու…

Ավա՜ղ, ուր էր, եթե իրոք այդպես լիներ… մինչդեռ իրականությունն այն է, որ նրա երկրային կյանքը հիսուն տարի էլ չկազմեց… Եվ սակայն շնորհիվ իր մնայուն գրի հավերժում է ահա նա։
Հավերժական է, այո՚, Վիկտորի Գիրը. որ դեռեւս իր կենդանության օրով էլ էր գնահատվել ոչ միայն հայ, այլեւ վրացի գրողների կողմից, ու նրան՝ մեծ գրող Բ.Սեյրանյանի, գրականագետ Ա.Մխիթարյանի, գրող Մ.Քարամյանի երաշխավորությամբ ընդունել էին Վրաստանի գրողների միության շարքեր, ընդգրկել «Կամուրջ» տարեգրքի խմբագրական խորհրդի կազմում… Հենց այդ Գիրն ու Խոսքն էլ մեծարվեց այդ օրը Հեշտիա գյուղում՝ տարբեր արարողություններով…

Ընթերցել...
 

ԱՎԱՐՏՎԵՑ «ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ» ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ

ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐ

altԱրդեն երկրորդ տարին է, ինչ Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ՝ Վրաստանի կրթության  եւ գիտության նախարարությունն ու  Շոթա Ռուսթավելու անվան գիտական ֆոնդը համատեղ անց են կացնում պատանի գյուտարարների «Լեոնարդո դա Վինչի» միջազգային մրցույթը, որի նպատակն է խրախուսել գյուտարարական ունակություններով օժտված երեխաներին եւ նպաստել նրանց գործնական հմտություն-կարողությունների  զարգացմանը:

Շոթա Ռուսթավելու ֆոնդի էլեկտրոնային բազայում Վրաստանի հանրային եւ մասնավոր ուսումնական հաստատությունների կողմից գրանցված  299 նախագծից հանձնաժողովը, ցուցադրման համար,  ընտրել էր 36-ը, որին ավելացավ Հայաստանի, Ուկրաինայի եւ Թուրքիայի աշակերտների կողմից ստեղծված 8 նախագիծ: Աշխատանքները վերաբերում էին  ֆիզիկայի, քոիմիայի, կենսաբանության, աստղագիտության առարկայական ուղղություններին, նաեւ՝ գյուղատնտեսության, էներգետիկայի, ինժեներական բնագավառներին:

Ընթերցել...
 

ԿԱԽԱ ԲԵՆԴՈՒՔԻՁԵ. «ԱՅԼ ՃԱՆԱՊԱՐՀ ՉԿԱՐ»

altՎերջին ժամանակներում Վրաստանում անցկացված բարեփոխումներով շատ երկրներ հետաքրքրվեցին։ Այդ թեմայով գրվեցին նաեւ գրքեր։ Վերջերս ազատ համալսարանում կայացավ Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի «Հանրային սեկտորում կոռուպցիայի դեմ պայքարը-Վրաստանի բարեփոխումների ժամանակագրությունը» գրքի շնորհանդեսը։

Ո՞րն է բարեփոխումների ինտենսիվ անցկացման նպատակը։  Ինչո՞ւ նվազեց կոռուպցիան եւ ինչո՞ւ են այն հիմա համարում վերնախավային։ Ինչի՞ն է հանգեցնում Վրաստանի առաջընթացը եւ հիմնախնդիրների ծագմանը միջազգային ինդեքսներում, որոնք էին 2007 թվականի նոյեմբերի 7-ի պատճառները, ստեղծվե՞ց արդյոք առկա բարեփոխումների սոցիալական հիմնավորումը եւ վերափոխումներն առաջիկայում որքանո՞վ են շարունակելի։ Այս եւ մյուս հարցերով «Վրաստան» թերթի աշխատակիցը զրուցեց Վրաստանում անցկացվող եւ անցկացվելիք բարեփոխումների հեղինակներից մեկի, ազատ համալսարանի հիմնադիր Կախա Բենդուքիձեի հետ։

Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
Page 46 of 53
< Դեկտեմբեր 2024 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31