Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ

«ՍԱ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ԿԼԻՆԻ…»alt

Սովորականից մարդաշատ էր Վրաստանի Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան պատկերասրահը դեկտեմբերի 1֊ին։ Պատճառը  Վրաստանի հայկական եկեղեցիները ներկայացնող մեծածավալ ցուցահանդեսն էր…

Եկեղեցական ճարտարապետական մշակութային հուշարձաններին նվիրված «Թբիլիսիի հայկական եկեղեցիները երեկ եւ այսօր» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացված 100-ից ավելի գեղանկարչական կտավները, նախեւառաջ, հայ եւ վրաց քրիստոնյա ժողովուրդների քրիստոնեական հավատամքի պատմական վկաներն էին։ Հենց այս տաճարներում եւ նրանց զորակցությամբ էր դարերի ընթացքում հայը, հաճախ, քրիստոնյա եղբայր վրացու հետ՝ Աստծուն հասցրել իր  աղոթքն ու տրտունջը։ «Հայարտուն» կենտրոնի հերթական միջոցառման խորհուրդը նաեւ հոգեւոր այդ միասնության  փաստումն էր…

Ընթերցել...
 

ՄԱԴՈՆՆԱ ՔՈԻՁԵ. «ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՍՊԱՌՈՂՆԵՐ ԵՆՔ ԵՎ ՈՒՆԵՆՔ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ»

altՅուրաքանչյուր քաղաքացի իր երկրում իրեն պետք է պաշտպանված զգա, թեեւ դա միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը, եւ օրավուր մարդու իրավունքների ոլորտում իրավիճակը, ցավոք, ավելի լուրջ ու բացասական բնույթ է կրում։ Չնայած Վրաստանը փոքր երկիր է, սակայն մարդիկ, այսուամենայնիվ, պետք է գիտակցեն, որ ունեն իրավունքներ։ Այսօր մենք կխոսենք քաղաքացիական իրավունքների այն կատեգորիայի մասին, ինչպիսիք են սպառողների իրավունքները։ Մեր զրուցակիցն է Վրաստանի սպառողական ֆեդերացիայի նախագահ Մադոննա Քոիձեն։

 - Տիկին Մադոննա, որքա՞ն ժամանակ է, ինչ աշխատում եք այս ոլորտում։
- Աշխատում եմ 2000 թվականից, իսկ 2007 թվականից այս կազմակերպության նախագահն եմ։
- Որո՞նք են սպառողների հիմնական իրավունքները։
- Գոյություն ունեն սպառողների ութ հիմնական իրավունքներ, որոնք վավերացվել են ՄԱԿ-ի բանաձեւում։ Դրանք են. անվտանգ միջավայրի իրավունք, նյութական վնասի փոխհատուցման իրավունք, քեզ պարտադիր կարգով ունկնդրելու իրավունք, ձայնի իրավունք, ընտրության իրավունք, առողջապահության իրավունք, վնասի փոխհատուցման իրավունք, կենսականի նվազագույն իրավունք։

Ընթերցել...
 

ԳՈՒՅՆԵՐԻ ՄՈԼԵԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԲԻԼԻՍՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ

alt«Գույների մոլեգնություն՝ ներդաշնակության մեջ». այս խորագիրն էր կրում երեկոն, որը լավագույնը դարձավ այն նախաձեռնող ու վարող հեղինակի՝ պրոֆեսոր Ալեքսանդր Պիրադովի «Թբիլիսյան երեկոներ» շարքում: Իսկ երեկոն կայացավ մայրաքաղաքի թեկուզեւ ոչ ամենամեծ, բայց լեփ-լեցուն դահլիճում, Վրաստանի կոմպոզիտորների միության տանը: Ու թերեւս առավել լուսապայծառ թվաց երեկոն, քանզի թե’ կատարող ու թե’ հանդիսատես վաղուց կարոտել էին նման հանդիսության:

Տեխնիկական գիտությունների դոկտորը, գեղարվեստական կտավների ճանաչված հավաքորդն ու անխոնջ կազմակերպիչը ներկաների առջեւ բացել էր մի աշխարհ, ուր միաձուլված էին գույները, ձայներն ու բառերը: Եվ ամենազարմանահրաշը երիտասարդին վայել այն բացառիկ եռանդն ու կորովն էր, որով նա կազմակերպել ու անցկացնում էր միջոցառումը:
Ալեքսանդր Պիրադովը օժտված է առանձնահատուկ ոճով, ներքին էներգիայով, որտեղ կա մի ուրույն, մի անսակարկելի վսեմություն ու բարյացակամություն: Այս անգամ նա ներկայացրեց գեղարվեստական իր տեսիլքը. գեղագիտական գրեթե նոր գաղափար՝ գույների մոլեգին շռինդ, լույս, որոնք պիտի ներդաշնակվեն քնարականության հետ ու այդպիսով լույս ճառագեն: Այդ պահին միայն կարող է ծնվել հրաշքը, եւ ծնունդին մասնակից բոլորը կարող են ճշմարիտ հաճույք ստանալ: Այո’, հնարավոր է եւ վիճարկել նման գաղափարի հետ, որն ինչ-որ տեղ պարզունակ է թվում, բայց չէ՞ որ հեղինակը չի ժխտում, որ իրականում արհեստավարժ արվեստագետ չէ:

Ընթերցել...
 

ՄԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ ՀԵՆԶԵԼԻՆ

Այս նամակը «Վրաստան» թերթի խմբագրության համար գրվել էր ավելի շուտ, մինչեւ ընտրությունները, սակայն ես, հատուկ չէի առաքում խմբագրությանը, որ իմ կողմից չստացվեր Հենզել Մկոյանի քարոզարշավի «ջրաղացին ջուր լցնելու» միտում։ Իսկ այսօր, ընտրություններից հետո, երբ նինոծմինդացիները նրան չորրորդ անգամ անընդմեջ վստահության քվե հանձնեցին, գտա, որ նամակի առաքումը տեղին է։ Եվ դա այն առումով, որ առաջիկա չորս տարիներին էլ ժողովրդի ընտրյալը կկարողանա նոր էջեր բացել իր հանրօգուտ գործունեության մատյանում։

Խոսել Հենզել Մկոյանի մասին, մի կողմից շատ հեշտ է, իսկ մյուս կողմից՝ դժվար։ Փորձագետներն ասում են՝ ցանկացած մարդ, ով զբաղվում է քաղաքականությամբ, տարեցտարի կորցնում է իր վարկանիշի 20 տոկոսը, ուստիեւ, մեծ մասամբ կարողանում են դիմանալ ընդամենը 4-5 տարի։
Հենզել Մկոյանի դեպքը առանձնահատուկ է։ Նրա պատգամավորության տարիների ընթացքում վարկանիշն անընդհատ ամրապնդվում է ու տարեցտարի աճում։ Ո՞րն է գաղտնիքը։

Ընթերցել...
 

ԲԻՁԻՆԱ ԻՎԱՆԻՇՎԻԼԻ. «ՄԵՆՔ ՍԿՍԵԼ ԵՆՔ ԵՐԿՐՈՒՄ ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ»

altՆոյեմբերի 22-ին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, Թբիլիսիի Radisson SAS Iveria հյուրանոցում, հրավիրեց իր առաջին մամլո ասուլիսը՝ վարչապետի կարգավիճակում։ Ասուլիսին ներկա էին տեղական եւ արտասահմանյան ԶԼՄ-ների 150-ից ավելի հավատարմագրված ներկայացուցիչներ:

Հանրագումարելով ընտրություններից հետո անցած ժամանակահատվածում երկրում ստեղծված իրավիճակը՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ կատարել է ժողովրդին տված իր առաջին խոստումը՝ «վերականգնել երկրում  արդարության զգացողությունը»։
«Մենք շատ ենք աշխատում մեր տված նախընտրական խոստումները կատարելու համար: Եվ պետք է կատարենք բոլոր խոստումները: Ես միշտ սկսում էի արդարությունը վերականգնելու խոստումից…»  «Նոր համակարգի ձեւավորման գործընթացը շարունակվում է: Գուցեեւ այն իդեալական ընթացք չունի, բայց, ընդհանուր առմամբ, նորմալ Է»,-հայտարարեց Իվանիշվիլին: Նա նշեց, որ ներկայումս կայուն իրավիճակ է նաեւ պատիժների իրագործման համակարգում: Ինչ վերաբերում է դատական համակարգին, Իվանիշվիլին, խոսելով «որոշակի խնդիրների» առկայության մասին, նշեց, որ այն պետք Է դառնա արդյունավետ ու արդարացի: Իվանիշվիլին հայտարարեց, որ արդեն ավարտին է մոտենում կառավարական կառույցների ձեւավորումը, եւ խոստացավ, որ պաշտոնյաների մեծ մասը կպահպանի իր աշխատատեղը։

Ընթերցել...
 

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՄԵՐԳ

Նոյեմբերի 17-ին Թբիլիսիի Art-Hall կենտրոնում կայացավ երգ ու պարի հայ-վրացական համատեղ համերգ, որին մասնակցեցին տեղի վրացական ու նաեւ Հայաստանից ժամանած մանկապատանեկան համույթներ:

Ինչպես մեզ տեղեկացրեց Հայաստանում գործող «Լինա» մշակութային կենտրոնի ղեկավար Էվելինա Ասատուրյանը, հայկական կողմը ներկայացնում էին Երեւանի՝ «Նոր դար», «Հայուհի» եւ Աբովյանի՝ «Ժպիտ», «Նազենի» համույթները, ինչպես նաեւ Էջմիածնի՝ «Զանգակ» երգի ստուդիայի, Եղեգնաձորի Ջիվանու անվան աշուղական դպրոցի եւ Երեւանի մշակույթի պետական համալսարանի մենակատարները:

Ընթերցել...
 

ՍԻՐՈՎ ՄԻԱԲԱՆՎԱԾ ԵՐԵՔ ՍԵՐՈՒՆԴ

altՕրերս վիրահայ մտավորականությունը ներկա գտնվեց գրող֊մանկավարժ Խաժակ Եփրիկյանի՝ «Պատմվածքներ», բանաստեղծուհիներ Սիլվա Սիփանուհու՝ «Սիրո մրցանակ» եւ Արաքսյա Սնխչյանի՝ «Ուրիշ լուսնի տակ» նորընծա ժողովածուների շնորհանդեսին, որին ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական Լեւոն Թորգոմյանը, գրող, թարգմանիչ Գիվի Շահնազարը, Ախալքալաքիից ու Նինոծմինդայից ժամանած հյուրեր։

Հայ գրատպության 500֊ամյակին նվիրված այդ շնորհանդեսը պատշաճ առիթ էր  «Վերնատուն» միությանը՝ ներկայացնելու նաեւ իր 16 տարիների գրական հունձքը, երեկոյին ցուցադրվեցին այդ տարիների արգասիք, վիրահայ հեղինակների 140 անուն տպագիր գրքերը։

Ընթերցել...
 

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ԿՀԱՍՑՎԻ 150 ԼԱՐԻԻ

ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՄԱՐ ԳՏՆԵԼ 740 ՄԻԼԻՈՆ ԼԱՐԻ

Հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձեւավորված նոր կառավարությունը հաջորդ տարվա պետական բյուջեն ծրագրել է 8,730 միլիարդ լարիի չափով։

 Նշենք, որ նախորդ կառավարությունը վարչապետ Վանո Մերաբիշվիլու գլխավորությամբ, 2013 թվականի պետական բյուջեն ծրագրելիս նախատեսում էր 8,535 միլիարդ լարի։ Նոր կառավարության կողմից կազմած բյուջեի նախագիծը, որը ներառում է նաեւ չհակադրվող նվազագույնի հասկացությունը, նոյեմբերի 5-ին ներկայացվեց խորհրդարանի քննարկմանը։ Կոմիտեներում քննարկումից հետո նախագիծը պատգամավորների դիտողություններով եւ առաջարկություններով վերադարձվեց կառավարությանը վերամշակման համար։ Սահմանադրությամբ սահմանված ժամկետների պահպանման համար կառավարությունը պարտավոր է բյուջեի նախագծի վերամշակված տարբերակը խորհրդարանի քննարկմանը ներկայացնել նոյեմբերի 30-ին։

Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
Page 43 of 53
< Դեկտեմբեր 2024 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31