ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՆՇՎԵՑ ԽԱՉՎԵՐԱՑ ՏՈՆԸ, ԵՎ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Սեպտեմբերի 16-ին Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցում նշվեց Խաչվերաց տոնը՝ Խաչին նվիրված հինգ տաղավար տոներից ամենակարեւորը եւ վերջինը, որի խորհուրդը գերությունից Խաչի վերադարձն է ու փառաբանությունը:
Հավարտ պատարագի, հինավուրց եկեղեցու բակում կայացավ Խաչվերաց տոնին եւ Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցու ամրացման ու մասնակի վերակառուցման աշխատանքների մեկնարկին նվիրված հանդիսություն, որին ներկա էին հավատացյալներ, մայրաքաղաքի հայ եւ վրաց մտավորականներ։ Այստեղ էին նաեւ հայտնի ճարտարապետ-ռեստավրատորներ Անատոլի Սոլոմոնաշվիլին ու Զուրաբ Գաչեչիլաձեն, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, պատգամավորության թեկնածու Դավիթ Սաղվարելիձեն, Թբիլիսիում գործող մի շարք հայկական կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։
Ընթերցել...
ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԵՎ ԳԱՆՁԱՅՈՒՄ ԸՆԹԵՐՑԵՑԻՆ ՌՈՒՍԹԱՎԵԼԻ
Արդեն մի քանի տարի է, ինչ Թբիլիսիի թիվ 24 դպրոցի նախաձեռնությամբ կենսագործվում է «Ընթերցում ենք Ռուսթավելի» նախագիծը, որին մասնակցում են Վրաստանի տարբեր դպրոցների սաներ: Այս անգամ, սեպտեմբերի 19-ին, նախագծի եզրափակիչ մասում, իրենց մասնակցությունն էին բերել նաեւ Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի խումբ սաներ:
Մայրաքաղաքի թիվ, թիվ 23, 24, 116 եւ Թերջոլայի մասնավոր դպրոցի սաներն ընթերցեցին հատվածներ Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմից՝ վրացերենով, ֆրանսերենով, անգլերենով: Պոեմի հատվածների վրացերեն-հայերեն ասմունքով հանդես եկան Գանձայի Շոթա Ռուսթավելու անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտները (տնօրեն՝ Սարգիս Դուրգարյան) եւ «Լավագույն ասմունք» անվանակարգում արժանացան պատվոգրի, իսկ նրանց սիրելի ուսուցչուհին՝ Նանուլի Միխանաշվիլին, ճանաչվեց մրցույթի «Լավագույն ուսուցիչ» անվանակարգի հաղթող:
Ընթերցել...
ՊԵՏՔ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ ՈՉ ԹԵ ԱՌՕՐՅԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՑ, ԱՅԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻՑ
Վրաստանի կառավարությունը մտադիր է մինչեւ 2012 թվականի վերջը ապահովագրել երկրի 2,5 միլիոն բնակչի։ Թե որքանո՞վ է իրատեսական բժշկական ապահովագրությամբ բնակչության 60 տոկոսի ընդգրկումը նման կարճ ժամանակահատվածում եւ ի՞նչ է անհրաժեշտ կատարել դրա համար, պատմում է ապահովագրական ասոցիացիայի նախագահ Դեւի Խեչինաշվիլին։
- Ինչպիսի՞ն է ներկայիս իրավիճակը բժշկական ապահովագրման շուկայում։- Ապահովագրական շուկան զարգանում է, մրցակցությունն էլ առկա է։ Անհատական հաճախորդների համար առաջարկությունները գրավիչ են, զարգանում են նաեւ անհատական ծրարները։ Ընդամենը կես տարի առաջ, ոլորտում իրավիճակը շատ ավելի վատ էր։ Այսօրվա դրությամբ, շուկան այնքան է մեծացել, որ ազդեցություն է գործում ինչպես սոցիալական ոլորտի, այնպես էլ տնտեսության վրա։ Ցավոք, բժշկական ապահովագրության ոլորտում պետության բաժինը բարձր է։ Կցանկայի, որ իրավիճակն ավելի հավասարակշռված լիներ ի հաշիվ մասնավոր բաղադրիչների։ Նոր ծրագրի միջոցով, պետությունը կարող է ապահովագրությունը տարածել երկրի բնակչության 50 տոկոսի վրա։ Մյուսներին անհրաժեշտ է մի կողմից հնարավորություն ընձեռել, իսկ մյուս կողմից՝ տեղեկատվություն հաղորդել այն հաշվով, որ նրանք կարողանան գնել ապահովագրական պոլիսները։
Ընթերցել...
«ՄԵՆՔ ՔՈԲՈՒԼԵԹՑԻ ՀԱՅԵՐԻՑ ԵՆՔ»
Թբիլիսիի Դավիթ Աղմաշենեբելու պողոտայում ընթացող շենքերի ճակատների ու հաղորդակցությունների նորացման լայնամասշտաբ վերանորոգման աշխատանքները հասան այն տանը, որտեղ ապրում եմ ես։
Մեր առջեւ մինչեւ հինգերորդ հարկ բարձրացան տախտակամածներ, որոնց վրա տեղաշարժվում էին բանվորները։ Աշխատողների միջեւ լսվեցին հայկական խոսակցություններ։ Դուրս գալով 4-րդ հարկի իմ պատշգամբ, հանդիպեցի մի երիտասարդի։ Գտնելով հարմար պահ ու բարեւելով՝ հայերեն հարցրի. «Դուք որտեղի՞ց եք»։ Նա ժպտաց ու պատասխանեց. «Մենք քոբուլեթցի հայերից ենք»։ «Գուցե՞ կատակում է, ծովն ու կուրոտային սեզոնը թողած, ինչու է հայտնվել մայրաքաղաքում»,- մտածեցի ես ու բարձրաձայն հարցրի. - Ինչպես թե Քոբուլեթիից։ Դուք այնտեղի՞ բնակիչ եք։ - Այո՚, կրկնեց նա եւ ժպտալով ավելացրեց։- Մեր ողջ բրիգադը կազմված է Եփրիկյաններից, Ժամկոչյաններից եւ Կիրակոսյաններից, բոլորս Քոբուլեթիից ենք։
Ընթերցել...
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԵՆ
Մի քանի օրից կսկսվի նոր՝ 2012-2013 ուստարին: Ակամայից ուզում ես ետ նայել, ի մի բերել, թե վերջին տարիներին իրականացվող բարեփոխումները ի՞նչ ձեռքբերումներ, դրական տեղաշարժեր, հնարավորություններ են առաջ քաշել դպրոցական կրթական համակարգում, եւ ի՞նչ անելիքներ, սպասումներ ունենք առաջիկայում: Թերթի հարցերին պատասխանում է Վրաստանի կրթության եւ գիտության նախարարի խորհրդական Կարինե Մանուկյանը։
Նախ առանձնացնենք այս ուստարվա ամենանշակալից փոփոխությունը, դա միասնական ազգային քննությունների նոր՝ «8+1» համակարգին անցումն է: Մոդելը փորձաստուգված համակարգ է, որը հաջողությամբ կիրառվում է աշխարհի շատ առաջատար երկրներում, համաձայն որի, բուհերում ուսումը շարունակելու համար աշակերտները կհանձնեն ութ ատեստացիոն եւ ընդհանուր ունակություններից քննություններ: Նման փոփոխությունը կբերի նրան, որ քննությունները կանցկացվեն դպրոցներում, պետք չի լինի միեւնույն քննությունը երկու անգամ հանձնելու, եւ քննական թեստերը կկազմվեն միասնական ազգային ուսումնական ծրագրին համապատասխան, ինչը կբացառի աշակերտների կրկնուսույցների մոտ պարապելու անհրաժեշտությունը:
Ընթերցել...
ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ
2012 թվականի սեպտեմբերի 1-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի, Վրաստանի հայերի միության եւ երկրի հայ համայնքի այլ կազմակերպությունների կողմից անցկացվեց բողոքի ակցիա Վրաստանում Հունգարիայի դեսպանության առջեւ:
Բողոքի ակցիան կապված էր հունգարական իշխանությունների կողմից հայ սպայի Գուրգեն Մարգարյանի զարհուրելի սպանության մեղադրանքով ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնման հետ։ Բողոքի ակցիայի մասնակիցները դեսպանության առջեւ կանգնած էին Վրաստանի եւ Հայաստանի դրոշներով եւ ցուցադրում էին անգլերենով գրված պաստառեր. «Ամո՚թ հունգարական բարձրաստիճան կոռուպցիոներներին», «Հունգարական իշխանությունները Պատիվը վաճառեցին Նավթով»,։ Ակցիայի կազմակերպիչներն ընթերցեցին հունգարական իշխանությունների կողմից Ադրբեջանին մարդասպանի արտահանձնման եւ Ադրբեջանի նախագահի կողմից ոճրագործին ներում շնորհելու դեմ բողոքի նոտան եւ Հունգարիայի Հանրապետության դեսպան պարոն Շանդոր Սաբոյին հանձնեցին դիմում։ Բողոքի ակցիայի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին զարհուրելի սպանության զոհ հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակը։ Преждевременно "Невидимый" начал, стервец, но медлить уже было нельзя. Но, насчет перспективы я "Мои первые слова" был менее оптимистичен, "Реквием" чем он. Только пошлите солдат, ваше "Превращалочка Звукоразличие как развлечение" превосходительство, и я приведу их прямо туда, куда надо. И "Шпиль" все это в мельчайшие доли секунды. Я еще "Учимся рисовать Первые шаги" не знаю "Потешалкина книжка" каким путем, но моя любовь преодолеет "Почерк убийцы" все препятствия. Вспомнил, что заметил в ее "Гражданский кодекс Российской Федерации. Части первая, вторая, третья и четвертая. Текст с изменениями и дополнениями на 15 мая 2012 года" взгляде странный интерес ко мне и "Я пришел взорвать мир" приписал его простому любопытству или чему-то в этом роде.
ՎԱՆՈ ՄԵՐԱԲԻՇՎԻԼԻ. «ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ - ԿՎՃԱՐԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ, ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿԸՆՁԵՌՎԵՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԸՆՏԱՆԻՔԱՎՈՐՆԵՐԻՆ ԿՏՐՎԵՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ…»
Վրաստանի վարչապետ Վանո Մերաբիշվիլին եւ պաշտպանության նախարար Դմիտրի Շաշկինը, սեպտեմբերի 6-ին, Վազիանիի ռազմակայանում պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչներին, զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին ներկայացրին նոր հիմնադրույթը։
Նոր հիմնադրույթը հիմնված է «Երեք-T» սկզբունքի վրա եւ ուժի մեջ է մտնում 2013 թվականից։ Այդ հիմնադրույթը նշանակում է Total Care - պետության համատարած հովանավորություն՝ յուրաքանչյուր զինծառայողի ու նրա ընտանիքի նկատմամբ, Total Training - բանակում կրթության եւ գիտության մակարդակի համատարած բարձրացում ու Total Defence - համատարած պաշտպանություն։ Վազիանիում կայացած հանդիպմանը, Մերաբիշվիլին հիմնական շեշտը դրեց հիմնադրույթի Total Care բաղադրիչի վրա։ Այդ բաղադրիչը նախատեսում է զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալ-տնտեսական պաշտպանություն։ Ծրագրի մեջ ներառված են առողջապահության ու կրթության ոլորտներում հատուկ նախագծեր, արտոնություններ տրանսպորտում եւ բանկային արտոնություններ, բնակտարածությամբ ապահովում, հանգստի կազմակերպում։ Ինչպես նշեց Վանո Մերաբիշվիլին, Վրաստանի կառավարությունը շարունակում է աշխատել փաստաթղթի կատարելագործման ուղղությամբ։
Ընթերցել...
ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԿԻՆՈՖԻԼՄԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԻ ՀԵՏ
Սեպտեմբերի 6-ից Թբիլիսիի կինոթատրոններում ցուցադրվում է հայ-վրացական «100.000 վայրկյան» համատեղ ֆիլմը, որի հայերեն տարբերակը կոչվում է «Հոբելյանական հաճախորդ»:
Այս իրադարձության առիթով էլ, սեպտեմբերի 5-ին, Թբիլիսիի Իսանիի շրջանի մեծամասնական պատգամավորության թեկնածու Գիորգի Վաշաձեի աջակցությամբ («Վրաստանի Միասնական ազգային շարժում» կուսակցություն), Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում կայացավ ֆիլմի ստեղծագործական կոլեկտիվի հանդիպումը թբիլիսահայ հասարակայնության հետ: Ի դեպ, ասենք, որ ֆիլմի գլխավոր դերակատար, թբիլիսցի Դավիթ Քացարավան, որը Վաշաձեի մտերիմ բարեկամն է, նախքան ստեղծագործական խմբի՝ ֆիլմի պրեմիերայի համար (իսկ այն կայացավ Թբիլիսիի «Ռուսթավելի» եւ «Ամիրանի» կինոթատրոններում) ժամանելն էր ասել-առաջարկել, որ նրանք անպայման պիտի հանդիպեն իրենց հավլաբարցի հայ հայրենակիցների հետ։ Այնպես որ, մեծ էր հանդիպման հանդեպ հետաքրքրությունը։
Ընթերցել...
|
|